Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի դիմաց՝ պահանջելով թույլ տալ վերասարքավորելու նպատակով աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան։

Ցուցարարների խոսքով՝ ՊԵԿ բարձր օղակների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառույցի փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի գործողությունները սոցիալական դժգոհության են առաջացնում, հայտնում է Aysor.am-ը։

«Մարդիկ պրոֆեսիոնալ չեն։ Որ ասում են դեղնակտուց, դա է։ Իրականում փորձ չունեն», - ասել է ցուցարարներից մեկը։

Մեկ այլ ցուցարար նշել է, որ դեկտեմբերի 26-ին ավտոմեքենա հայտարարագրել է 20 հազար դրամով, իսկ ահա արդեն ամսի 30-ին՝ մեկ այլ մեքենա 160 հազարով։

«Հիմա արդեն պետք է տանեմ, հայտարարագրման համար 12 հազար եվրո՞ տամ։ Գյումրիում մի «բրոկեր» է աշխատել։ Ո՞վ է տեսել, որ փողը գրպանում՝ մարդը «բրոկերին» խնդրի գործ անի, բայց հերթի պատճառով չանի։ Ոնց որ փողով մտնես խանութ, ասես՝ սիգարետ տվեք, վաճառողը հերթի պատճառով չտա», - օրինակ է բերել մեկ այլ ցուցարար։