Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, Մարիաննա Մխիթարյանը:

Ըստ թատրոնի մամուլի ծառայությունը՝ Մխիթարյանը 6 ամիս է, ինչ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

1992թ-ից մինչև օրս նա աշխատում է Սունդուկյանի անվ. թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 40 դեր: 2008թ-ից նա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենն է:

2006-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում (Ռոզալիա` Շիրվանզադեի «Պատվի համար»): 2016-ին արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալին, 2017-ին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին: