Հայ աշակերտները Ղազախստանում միջազգային օլիմպիադայում 18 մեդալ են նվաճել մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի խոսքով՝ նրանք Երևանի ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի աշակերտներն են:

Ոսկե մեդալն ինֆորմատիկայից ստացել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Աբելյանը։ Արծաթե մեդալների են արժանացել Ռուբեն Համբարձումյանը, Լորետա Արզումանյանը, Կարեն Բաղդասարյանը,Եվա Հունանյանը, Կարեն Մոսոյանը, Սամվել Անդրեասյանը, Էմիլ Կոստանյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Չթչյանը, Վաչագան Դիլանյանը, Էլեն Պետիկյանը, Էրիկ Բաբասյանը, Վահրամ Ասատրյանը, Դավիթ Կիրակոսյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Նորայր Գևորգյանը, Դավիթ Մարգարյանը և Ռոբերտ Քոչարյանը:

Գոգյանը հավելել է, որ առաջին անգամ թիմերի կազմում ընդգրկվել է 3 աղջիկ: