Հունվարի 23-ին և 24-ին Չեխիայի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Բռնոյի ֆիլհարմոնիայում առաջին անգամ կհնչի ոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։

Համերգային ծրագիրը կոչվում է «Բախ և Մանսուրյան»։ Համերգի ընթացքում կկատարվեն Բախի թիվ 32 և թիվ 68 կոնտատները, իսկ երկրորդ մասում կհնչի Մանսուրյանի «Ռեքվիեմը»։

Համերգին կմասնակցեն Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Չեխական Բարոկկո երգչախումբը, սոպրանո Անյա Պետերսենը և բարիտոն Անդրյու Ռեդմոնդը։