«Վիրահայերի միությունը» արդեն 6-րդ անգամ անցկացրել է Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթը, որի արդյունքները կներկայացվեն այսօր Կովկասյան տանը (Գ.Տաբիձեի փ. 20): Այս մասին գրում է aliq.ge կայքը:

Հաղթողների պարգևատրման արարողությունը կանցկացվի Վրաստանի մշակույթի և սպորտի երիտասարդության հարցերով նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության, Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանի, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի աջակցությամբ, անվանի մշակութային գործիչների հետ համագործակցությամբ:

Մուտքն ազատ է։