Դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։

Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Գրում է «Հետք»-ը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեղադրանք առաջադրելուց հետո Հատուկ քննչական ծառայությունը որոշել է հանցագործությամբ պատճառված ենթադրյալ վնասի չափով կալանքի տակ դնել նրա գույքը, ինչի դեմ բողոք է ներկայացրել նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։ Վերջինս գտնում է, որ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը հիմնավորված չէ։