Այսօր՝ մարտի 15-ին համայնքապետի ընտրություններ են նշանակված Արմավիրի, Լոռու, Շիրակի յոթ գյուղերում։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ պաշտոնական կայքը։

Թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայցնեն փետրվարի 9-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում։ Թեկնածուների գրանցումը կկատարվի փետրվարի 14-19։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 26-ին կշարունակվի մինչև մարտի 13-ը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 9-ի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2020թ-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2020թ-ի մարտի 15-ը, 2020թ-ի հունիսի 14-ը և 2020 թվականի հոկտեմբերի 18-ը։