Հուշարձանագետ և պատմաբան Սամվել Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լույս է տեսել ՀՃՈՒ հիմնադրամի «Գիտական ուսումնասիրություններ» գրքաշարի 19-րդ հատորը "Khojivank", որը նվիրված է ԺԷ դարի կեսին (այն ժամանակ տփղիսամերձ Էլյա սարի ստորոտին, այժմ քաղաքի մեջ) հիմնված Խոջիվանքին, ի սկզբանե նրա շուրջ գոյացած Բեհբությանների տոհմական գերեզմանոցին, ապա նաև քաղաքի ամենից ընդարձակ հասարակական գերեզմանոցին, որն ըստ ուսումնասիրությունների շուրջ 300 տարիների ընթացքում ամփոփել է մինչև 180.000 բացառապես հայազգի հանգուցյալ, որոնց մի փոքր մասի վերաբերյալ գրքում առկա են համապարփակ տեղեկություններ: Գրքում պատմվում է Խոջիվանքի ու նրա գերեզմանոցի 1930-ական թթ. ավերման, ավելի ուշ տեղում «Բարեկամություն» անվամբ զբոսայգի հիմնելու, 1995 թ. այդ այգին վերացնելու և տեղում «Սամեբա» անվամբ վրաց մայր եկեղեցին կառուցելու մասին»: