Օրենսդրական փոփոխությունների հետևանքով ԱԻ նախարարությունում հաստիքներ չեն կրճատվելու։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներով և ԱԻ նախարարի հրամանով սահմանված կարգով, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ և հասցեական դարձնելու նպատակով, օպտիմալացման եղանակով՝ իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվելու են կրկնվող հաստիքներն ու գործառույթները:

«Կենտրոնական ապարատի կրճատվող հաստիքները տեղափոխվելու են կանխարգելող և արձագանքող ստորաբաժանումներ՝ պահպանելով փրկարար ծառայողների հաստիքների գործող թվաքանակը:

Փոփոխությունների արդյունքում փրկարար ծառայության աշխատանքը դառնալու է առավել արդյունավետ, նախարարության որդեգրած կանխարգելման և արագ արձագանքման քաղաքականությանն առավել պատրաստ», - հայտնել են նախարարությունից։