Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։

Նրա փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայում գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը 6 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ «պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով»։ Նրա փաստաբանները կալանավորումն անօրինական են համարում։