«Դալմա Գարդեն Մոլը» աշխատանքը կվերսկսի 7-10 օրվա ընթացքում՝ պատկան մարմիններից գրավոր եզրակացություն ստանալուց հետո:

Ինչպես նշվում է առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջում՝ արտակարգ իրավիճակների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի և մասնագետների տրված բանավոր եզրակացությունների համաձայն՝ շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի։

«Դալմա Գարդեն Մոլը»... նախաձեռնեց միջազգային մասնագետների կողմից տարածքի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Այդ առիթով Մոսկվայից հրավիրվեցին ոլորտի մասնագետներ։ Առայժմ նշված մարմինների և մասնագետների կողմից տրված բանավոր եզրակացությունների համաձայն՝ շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի», - ասվում է գրառման մեջ։