Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ որոշեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 18:30-ին սկսվել էր, Գրիգորյանի խափանման միջոցի հարցով արտահերթ դատական նիստ, որն անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել դատախազությունը:

Մանվել Գրիգորյանն, ով 2019թ-ի օգոստոս ամսից ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում, օրեր առաջ՝ 2020թ-ի հունվարի 14-ին, տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք: Բժշկական կենտրոնից հայտնում են, որ Մանվել Գրիգորյանի սրտի հետ կապված հիվանդության բարդություն է առաջացել:

Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: