ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մայրական և պերինատալ մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի քննարկումների, ինչպես նաև մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` ՀՀ մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները, առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 - Ա հրամանով, կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին»։