Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ըստ օդերևութաբանական արբանյակից ստացված տվյալների հունվարի 16-ի դրությամբ Երվրոպական բոլոր երկրներում, այդ թվում Ռուսաստանի եվրոպական մասի առանձին հատվածներում ձյան ծածկը բացակայում է։

Ձյան ծածկ կա միայն բարձր լեռնային գոտիներում, Ալպերում, Կարպատներում, Հայկական լեռնաշխարհում և Կովկասյան լեռնաշղթայի վրա»։