Ապօրին զինված խմբավորումները չեն դադարում գնդակոծել սիրիական Հալեպի մերձակա բնակավայրերը:

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ Հալեպից ոչ հեռու գտնվող Մինյան գյուղի բնակիչները պատմել են, որ ամենօրյա գնդակածությունների տակ են:

Բնակիչներից մեկը նշել է, որ նախկինում կրակում էին միայն գիշերը, իսկ այժմ նաև ցերեկը: Նրա խոսքով՝ գլխավոր ճանապարհին նետված հրթիռի հետևանքով 2 մարդ է զոհվել: