Արշակունյաց պողոտայի՝ Գարեգին Նժդեհից մինչև Քրիստափոր փողոցների հատվածում երկկողմանի հեռացվել են արագության «առավելագույն թույլատրելի 70 կմ/ժամ» նշանները: Այդ հատվածում տեղադրված արագության չափիչ սարքերն արդեն գործում են առավելագույնը 60 կմ/ժամ ռեժիմով:

Ըստ «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի՝ մայրաքաղաքի այդ հատվածը գտնվում է բնակավայրում և առավելագույն արագությունը պետք է լինի 60 կմ/ժամը: