Կառավարության որոշմամբ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։ Նշենք, որ որոշման նախագիծը չզեկուցվող հարցերի շարքում էր։

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է . Գագիկ Մակարյանին նշանակել Հանրային խորհրդի անդամ(համաձայնությամբ)»,- ասված է որոշման մեջ։