Կառավարությունը 431,5 մլն դրամ մաքսատուրքի արտոնություն կտա ձիթապտղի վերամշակմամաբ և արտադրությամբ զբաղվող «Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» ընկերությունը:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ապրանքների արժեքն ավելացնել 1,6 մլրդ դրամով, ինչի արդյունքում ներդրումային ծավալը կազմելու է 3,3 մլրդ դրամ:

Փոխնախարարը նշել է՝ ընկերության արտադրանքի մեծ մասն իրացվում է ՀՀ-ում, բայց արտահանումն ավելացնելու նպատակ կա՝ հասցնելով այն արտադրության 40%-ին: Նրա խոսքով՝ ընկերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան լինելու են ԵԱՏՄ երկրները, երրորդ երկրներ արտահանելու փորձ ևս կարվի:

Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն` ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և 25 մլն դրամի կապիտալ ներդրում արվել: