ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը Yerevan today-ի հետ զրույցում հայտարարել է, որ Բաքուն մերժել է Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպման առաջարկը։

«Հիշո՞ւմ եք, որ տիկին Հակոբյանն անցած տարի շատ դինամիկ կերպով խաղաղասիրական առաքելություն էր փորձում քարոզել։ Հիշեցնեմ մի քանի հայտարարություն՝ որ զենքերից պետք է զարդեր ձուլել, որ հայ զինվորը դա նույն ադրբեջանցի զինվորն է, որը վիրավորանք էր հայ զինվորի հասցեին և ընդհանրապես բանակին։ Մյուս հայտարարությունը, որ բոլոր զոհերը եղել են հանուն ոչնչի։ Ես սկսեցի վերլուծել և եկա այն եզրակացության, որ այսպես կոչված խաղաղասիրական գործառույթները, որի մասին շատ են խոսում, տարբեր նախագծեր եղան, հավանաբար նախատեսվում է նաև տիկին Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի հանդիպում։ Ես եկա նման եզրակացության, հետո իմ միջազգային աղբյուրներում ստուգեցի և նրանք հաստատեցին, որ այո, նման ծրագիր գոյություն ունի։ Նախատեսվում էր։ Նախաձեռնությունը եղել էր Հայաստանի իշխանությունից։ Եվ հետո ես իմացա, որ դա մերժվել է Բաքվի կողմից։ Որովհետև միանգամից տիկին Հակոբյանի նախաձեռնություններն էլ այդ ուղղությամբ դադարեցվեցին»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։

Նա չի բացառել, որ վարչապետի դստեր հանրային ակտիվությունը փոխել է ձևաչափը և հիմա էլ դստրերի մակարդակով փորձեն դա անել։