Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրում ֆուտբոլի 5 խաղադաշտ է բացվում: Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը բացել են Գեղարքունիքի Ծովագյուղ և Լճաշեն գյուղերի խաղադաշտերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ ֆեյսբուքյան էջից։

Բացի այդ, շահագործման կհանձնվի 20x40մ չափի ևս 3 խաղադաշտ:

ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանի ամբողջ տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը: Առաջիկա 5 տարում շահագործման կհանձնվի մոտ 300 նման խաղադաշտ: