Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կառավարության շենքի դիմաց մսավաճառների բողոքի ցույցին՝ ուշադրություն հրավիրելով ակցիայից հետո ծխախոտի բազմաթիվ մնացորդներին այդ վայրում:

«Այսօր մսավաճառներն ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված: Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ: Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության և այլ պայմանները չխստացնենք»: