Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի: Եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի ժամանակ կտեսնենք, որ պայմանները բավարարված են՝ բժշկական կադրեր, շենք-շինություններ, սարքավորումներ, ապա ծնունդների թիվը 136 լինելու պարագայում նրանց ևս մեկ տարվա անցումային տարի կտանք»,- ասել է նախարարը, նշում է Shantnews.am-ը:

Նախարարի խոսքով` կանոնակարգվելու են նաև հետծննդյան վարման ծառայությունները, որ այսուհետ նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը բացառվեն։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Եղվարդում ծննդատան փակման դեմ բողոքի ակցիաներ էին։ Ակցիայի մասնակիցները նշում էին, որ Եղվարդի ծննդատունը սպասարկում է ավելի քան 18 գյուղ, և կան համայնքներ, որտեղից հատկապես ձմռան ամիսներին բարդ է Երևան հասնելը: