Համաձայն Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում կատարած գրառման՝ հաջորդ ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին Սյունիքի մարզում։

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1):

Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում», - նշել է վարչապետը: