Ազգային անվտանգության ծառայությունը 40 մլն դրամից ավելի արժեքով 85 տ ավիավառելիքի հափշտակում է բացահայտել

ՊՆ զորամասերից մեկում մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019-ի հուլիսից մինչև դեկտեմբեր հափշտակել և վաճառել են զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացմանը հատկացրած ավիավառելիքը:

Հերթական անգամ 640 լ ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս ԱԱԾ-ն առձեռն բռնել է նրանց. զինծառայողները խոստովանել են կատարածը։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Առերևույթ հանցագործության դեպքով կառույցի քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել ՔՕ համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է Քննչական կոմիտե։