Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2020թ-ի գյուղատնտեսական տարվա համար սահմանված են գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու հետևյալ ժամկետները.

. «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչև 2020թ-ի մարտի 25-ը,
. «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչև 2020թ-ի փետրվարի 15-ը:

Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020թ-ի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում է թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ռիսկերն են` «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարություն»:

Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզում (Արարատ, Արմավիր):