ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Միշուստինին նշանակել է վարչապետի պաշտոնում՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

Մինչև այս Միշուստինը ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարն էր:

Մեկ այլ հրամանագրով Պուտինն ազատել է կառավարության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Դմիտրի Մեդվեդևին և նշանակել նրան ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ: