Հունվարի 16–19-ը Ծաղկաձորում, երկու խաղահրապարակներում, կանցկացվեն «Վոլեյբոլ ձյան վրա» մարզաձևի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունները, գրում է ՀԱՕԿ-ը:

ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը հայտնել է, որ միջոցառմանը կմասնակցեն տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր: Մրցակարգով յուրաքանչյուր թիմում կընդգրկվի չորս խաղացող (երեքը` խաղադաշտում, մեկը` պահեստային):

Հաղթողները կնախապատրաստվեն փետրվարի 3 - 5 –ը Ծաղկաձորում կայանալիք «Եվրոպա – տուր» մրցաշարին: Առայժմ մասնակցության հայտ է ներկայացրել 10 երկիր: