Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել։ strana.ua-ի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հայտարարելով, որ դիմումը ներկայացրել է նախագահին և Ռադա:

Նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում արդեն հաստատել են, որ ստացել են վարչապետի դիմումը:

«Ուկարինայի նախագահը ստացել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի ներկայացրած հրաժարականի դիմումը: Երկրի ղեկավարը կքննարկի այդ դիմումը: Քննարկումների արդյունքների մասին նախագահի գրասենյակը կտեղեկացնի»,- հայտարարել են Զելենսկու մամուլի ծառայությունից:

Ալեքսեյ Գոնչարուկն Ուկրաինայի նախագահ էր նշանակվել 2019թ-ի օգոստոսի 29-ից: