Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, մեղադրանք չի առաջադրվել:

Այս մասին, ի պատասխան մամուլի հրապարակումների, հայտարարել է Խաչատրյանների փաստաբանական խումբը:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ։ Խնդրում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու դրսևորումներից»,- ասվում է հայտարարությունում։