Ֆրանիսական Նիցայում ընթացող Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշ Օրխան Նուրիևին և ոսկե մեդալ նվաճել։

Եզրափակիչում Ադրբեջանի ներկայացուցչին Ալեքսանյանը հաղթել է 3:1 հաշվով:

Սա նրա առաջին ելույթն էր 2019-ին Նուր-Սուլթանում վարկանիշային աշխարհի առաջնությունում վնասվածքից հետո:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարապետ Չալյանը, նվաճել է արծաթե մեդալ: