Դահուկավազքի Հայաստանի առաջնության դասական, ազատ ոճերում և արագավազքում հաղթել և բացարձակ չեմպիոնի պատվին են արժանացել Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը:

Աշոցքում կայացած առաջնությանը մասնակցել է 30 մարզիկ: Համապետական ստուգատեսն անցկացվում է երկու փուլով: Երկրորդը կկայանա փետրվարի 7-9-ը, հայտնում են Հայաստանի օլիմպիական կոմիտեից:

ՀՀ առաջնությունը վարկանիշային է և ընդգրկված է դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի օրացույցում: