3 տարի ՀՀ-ում փաստացի չբնակված անձը, ըստ օրենքի նոր նախագծի, կհամարվի հաշվառումից դուրս եկած, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Հիմա, եթե անձը փաստացի 3 տարի չի բնակվել ՀՀ-ում, այսինքն՝ 3 տարվա մեջ ամեն տարվա կտրվածքով կեսից ավելին այստեղ չի ապրել (184 օր և ավելի), նա կհամարվի հաշվառումից դուրս եկած»,- ասել է Գաբրիելյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պատգամավորի խոսքով՝ նման դեպքերում ՀՀ վերադառնալիս կգործեն որոշակի մաքսային արտոնություններ անձնական օգտագործման գույքի և 1 ավտոմեքենայի մասով:

«Եթե ընտանիքի անդամները մի քանիսն են, ամեն մեկի անունով կկարողանն մեքենա ներկրել և յուրանչյուրի համար կգործեն Կառավարության սահմանաչափերը: Կարևոր է, որ այդ մեքենան իրենց անունով որպես սեփականություն գրանցված լինի Հայաստան վերադառնալուց 6 ամիս առաջ»,- ասել է Գաբրիելյանը:

Նշվում է, որ այս արտոնությունից յուրաքանչյուր անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ, նախագծի նպատակն է խրախուսել ՀՀ վերադարձող քաղաքացիներին: