Ոստիկանությունը հայտնում է, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված ստուգումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի նախկին քաղաքապետը և հողաշինության բաժնի պետը, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2006թ-ի մայիսին կազմակերպել են Հրազդանի Ջրառատ թաղամասում գտնվող 4 հեկտար մակերեսով հողատարածքի օտարման ձևական աճուրդ։

Հիշյալ հողատարածքը իրական արժեքից ցածր գնով՝ 24․860․000 դրամով, փաստացի իրացվել է մի ընկերության սեփականատիրոջ։ Մեկ տարի անց նույն հողատարածքը գնահատվել է 537․500․000 դրամ ու ներդրվել նույն անձին պատկանող մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում, այնուհետև փոխանցվել մեկ այլ ընկերության։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։