Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշ լրատվամիջոցներ արդեն մի քանի օր լուրեր են տարածում, իբր թե Վանաձորի՝ Շիրակի խճուղու հարակից տարածքներից մեկում պատրաստվում են ինչ-որ գերեզմանատուն կառուցել կամ հիմնել։

Պաշտոնապես հայտարարել և հայտարարում ենք, որ նման նույնիսկ ակնարկ երբևէ որևէ սեփականատիրոջ կողմից Վանաձորի քաղաքապետարանում չի եղել և չի կարող լինել, իսկ թե ում է հարկավոր նման ապատեղեկատվության տարածումը, մնում է միայն կռահել։ Եվս մեկ անգամ չենք զլանում հավաստիացնել, որ այդ տարածքում գերեզմանատուն չի կառուցվելու, որևէ քննարկում, զրույց այդ ուղղությամբ չի եղել։ Մեր համաքաղաքացիներին էլ հորդորում և խնդրում ենք հետևել պաշտոնական հրապարակումներին և չտրվել բամբասանքներին ու տարաբնույթ ասեկոսներին»: