Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2020-ի մարտի 31-ին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Համապետական ընտրությունների քվեարկության օրը` մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվել է ոչ աշխատանքային:

Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նախագահի ընտրությունների հետ միաժամանակ: