ՀՀ գերատեսչությունների ղեկավարների խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը 30-ի փոխարեն սահմանվել է 25 տարեկան:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 112 կողմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենքի նախագիծը:

Ըստ օրինագծի՝ պաշտոնի համար պահանջվող 5 տարի աշխատանքային փորձի շեմը ևս իջեցվում է՝ սահմանվելով 3 տարի: