Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում արգելվում է մեքենաների կայանումը
Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում գործում է երթևեկության կազմակերպման նոր կարգ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայք էջից։
Հայտարարության մեջ նշվում է, որ հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում (Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում) արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում