Վաղը, հունվարի 24-ին ժամը՝ 15:00-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (1-ին հարկ) կկազմակերպվի տեղեկատվական միջոցառում, որի ժամանակ կներկայացվի «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի նպատակները, խնդիրները, մասնակցության չափանիշները, հայտերի գնահատման կարգը, ինչպես նաև այլ առնչվող տեղեկատության:

Նշենք, որ ծրագրի ընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:
Մուտքը ազատ է: