Փետրվարի 15-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հրավիրում է միասին նշելու Սուրբ Սարգսի, Բարեկենդան և Տեառն Ընդառաջ տոները․ Մուտքն ազատ է
Մեծ գրող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում՝ առաջիկա տոներին և գարնանամուտին ընդառաջ նախատեսվում են միջացառումներ։ Այդ մասին գրառում է կատարվել թանգարանի ֆեյսբուքյան էջում․
«Հարգելի՛ բարեկամներ,
Փետրվարի 15-ին, ժամը՝ 14։00-ին Աբովենց այգում բոլորս միասին դիմավորում ենք Գարնանամուտը: «Տոնացույց» ֆոլկ խմբի մասնակցությամբ նշելու ենք Սուրբ Սարգիսը, Բարեկենդանը, Տեառն Ընդառաջը:
Գարնանամուտը կազդարարվի Սուրբ Սարգսի տոնով, որին կհաջորդի Բարեկենդանը և կեզրափակվի Տեառն Ընդառաջով:
Տոնակատարության ողջ ընթացքում կլինեն երգ, պար, օրհնություններ, ավանդական աղոթքներ, ժողովրդական խաղեր՝ էշախաղեր, իծախաղեր, թխելու ենք աղի բլիթը, թռչելու ենք Տեառն Ընդառաջի խարույկի վրայով և էլի լիքը ուրախ բաներ…
Դե ինչ, հանդիպում ենք Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, որտեղ սպասվում է տոնական ուրախ մթնոլորտ և բարձր տրամադրություն:
Մուտքն ազատ է»:
Նշենք, որ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանում, Քանաքեռ, 2-րդ փողոց, 4 տուն հասցեում։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 281 687, 010 284 686