Գարնանը կմեկնարկեն Ախալքալաքի բերդի վերանորոգման աշխատանքները
Ախալքալաքի բերդը երկար տարիներ գտնվում է փլուզված վիճակում։ Բերդի տարածքում աղբ են լցնում, այնտեղ մշտապես անասուններ են արածում։ 2020թ-ի ապրիլ ամսից Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը նախատեսում է վերականգնել բերդը։ Գործակալության հասարակության հետ կապերի ղեկավար Բեքա Բարամիձեն ասել է, որ այս տարվա ապիլից կսկսվեն վերականգման աշխատանքները։ Գրում է Jnews-ը։
XI դարի ամրոցը պահպանելու նախագիծն արդեն պատրաստ է:
«Բերդի վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է, ապրիլ ամսից սկսենք բերդի մաքրման աշխատանքները, այնուհետև հնեաբանական հսկողություն և դիտարկում կկատարվի և կսկսվի բերդի կոնսերվացիան։ Բերդի տարածքը հնեաբանները դեռ չեն ուսումնասիրել։ Ներկա դրությամբ պատրաստում ենք մրցույթի փաստաթղթերը, ըստ որի էլ պետք է կատարվեն մաքրման աշխատանքները»,- նշել է Բեքա Բարամիձեն։