Պետական Ջազ Նվագախումբը դիրիժոր՝ Արմեն Հյուսնունցի հետ համատեղ կներկայացնեն Ջորջ Գերշվինի լավագույն ստեղծագործությունները
Փետրվարի 22-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) հայտնվելու ենք ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից, «Պորգին ու Բեսը» ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակ Ջորջ Գերշվինի հեքիաթային ստեղծագործական աշխարհում։
Հայաստանի Պետական Ջազ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր՝ Արմեն Հյուսնունցի հետ համատեղ կներկայացնեն Ջորջ Գերշվինի լավագույն ստեղծագործությունները հետաքրքիր ու ժամանակակից մեկնություններով։
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060 276 000։
Ջորջ Գերշվինը ծնվել է Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ–մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։
Գերշվինը 25 տարեկանում՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում։