Շրջիկ առևտրի մասին օրենքն ընդունվել է
Ազգային ժողովն այսօր ընդունել է շրջիկ առևտրի կարգավորման մասին` «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը, որին կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 41։
Օրենքի ընդունված փոփոխությամբ նախատեսվում է՝ Երևանի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք. այդ իրավունքը նրանց տալու է քաղաքապետը, կարգն ու պայմանները՝ Երևանի ավագանին։ Նշվում է, որ տուրքը կազմելու է 50,000 դրամ։
Քաղաքապետարանը կարող է մերժել տնտեսվարողին, եթե նրա ներկայացրած չափանիշները չհամապատասխանեն ավագանու հաստատած նորմերին։ Թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել 10-օրում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում