Արթուր Դանիելյանը դարձել է գեղասահքի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը դարձել է Եվրոպայի գեղասահքի առաջնության արծաթե մեդալակիր: Սա 16-ամյա մարզիկի առաջին մասնակցությունն է ԵԱ-ին:
Դանիելյանը խոստովանել է, որ ընթացիկ մարզաշրջանի սկզբում մտածում էր գեղասահքը թողնելու մասին՝ նա 4-ն է 2019-ի աշխարհի պատանեկան առաջնությունում: Սակայն, ծնողներն ու մարզիչները պնդել են, որ շարունակի մարզումները։ Այս մասին գրում է Sportsdaily-ն։
Նշենք, որ առաջին տեղը նվաճել է ռուսաստանցի Դմիտրի Ալիևը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում