Այսօր հայ նշանավոր բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան տարելիցն է
Այսօր հայ նշանավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924թ-ի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի գյուղում:
Սևակի մարմինը թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Նշանավոր գրողը եղել է 1970թ-ին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, 1967թ-ին «Անլռելի զանգակատուն» պոեմի համար՝ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1949թ-ից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։
Սևակը հեղինակել է բազմաթիվ սիրային բանստեղծություններ, այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ «Անմահները հրամայում են», «Սիրո Ճանապարհ», «Անլռելի զանգակատուն», «Մարդը ափի մեջ», «Սայաթ Նովա»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում