ՊԵԿ-ի Հյուսիսային մաքսատուն-վարչությունը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09։00-18։00
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հաշվի առնելով 2019թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության համար 2020 թվականի հունվարի 27-ը և 28-ը սահմանվել են աշխատանքային օրեր:
Ստորաբաժանումը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09:00-18:00:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում