Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Արտահանողի զարգացման դրամաշնորհներ խորագրով տեղեկատվական միջոցառում

Փետրվարի 1-ին ժամը՝ 15:00-ին Գավառ քաղաքի մարզպետարանում տեղի կունենա տեղեկատվական միջոցառում, որի ժամանակ կներկայացվի «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի նպատակները, խնդիրները, մասնակցության չափանիշները, հայտերի գնահատման կարգը, ինչպես նաև այլ առնչվող տեղեկատվություն: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Հայտարարության մեջ նշվում է, որ ծրագրի ընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:

Մուտքը ազատ է: