Հայաստանը նշում է Հայոց բանակի 28 ամյակը
Այսօր Հայաստանը նշում է Հայոց բանակի կազմավորման օրը:
1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը պատմական որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», որով էլ իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծման մասին:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս այն կուղեկցվի միջոցառումներով։
Այսօր սպասվում են տոնական միջոցառումներ: Ազատության հրապարակում, ժամը 15։00-ին տեղի կունենա ՀՀ զինված ուժերի կազմավորման 28 ամյակին նվիրված տոնական շքերթ, ժամը 15։30-ին՝ Հյուսիսային պողոտայում՝ տոնական համերգային ծրագիր: Տոնական միջոցառումները կեզրափակվեն ժամը 17։30-ին Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում