Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշները մեդալներ են նվաճել Ուկրաինայում կայացած միջազգային մրցաշարում:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում կայացել է անվանի ըմբիշ Եվգենի Տրուխինի անվան հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև հունահռոմեական ոճի Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշները: Բրոնզե մեդալներ են նվաճել 60 կգ քաշային Արման Վարդանյանը, 77 կգ քաշային Ռաֆիկ Միխեևը և 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը:

Նշենք, որ 6 ըմբիշ էլ պայքարել է բրոնզե մեդալի համար, սակայն ապարդյուն: