Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը:

Այս մասին տեղեկացնում են համալսարանի լրատվական ծառայությունից: Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 3-րդ նիստը, որի օրակարգում եղել է ԵՊԼՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը:

Ներկա էին հոգաբարձուների խորհրդի բոլոր 24 անդամները: Նիստը վարում էր ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիս Բերբերյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա՝ 24 կողմ, 0 դեմ, 0 անվավեր, Կարինե Հարությունյանն ընտրվել է ԵՊԼՀ ռեկտոր: