Մեկնարկել է կրթաթոշակների տրամադրման նոր մրցույթ՝ նախատեսված Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան ներկայացնող 16-17 տարեկան այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են խորացնել Եվրոպայի և Եվրոպական միության վերաբերյալ իրենց գիտելիքները: Հայտերը կարող են ներկայացվել մինչև 2020թ-ի մարտի 14-ը:

Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, որը վեց երկրներից լավագույն առաջադիմություն ունեցող 35 ուսանողի կաջակցի ձեռք բերել եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ բարձրակարգ, միջազգայնորեն ճանաչված միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմ: Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի ծրագիրն իրականացնում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղակայված «Նոր դպրոցի» կողմից և ներառում է երկամյա ուսումնական ծրագիր, որը կմեկնարկի 2020-2021 ուսումնական տարվանից:

Այս եզակի դիպլոմային ծրագիրը միջազգային բակալավրիատի գիտական գերազանցության չափորոշիչները մեկտեղում է եվրոպական դպրոցների համակարգով ոգեշնչված մասնագիտացված դասավանդման հետ: Ընտրված ուսանողները ներկա կգտնվեն բազմալեզու և բազմամշակութային միջավայրում անցկացվող դասընթացների՝ Եվրոպայի ու Եվրոպական միության մասին իրենց պատկերացումներն ընդլայնելու և եվրոպական լեզուների, գրականության ու պատմության վերաբերյալ իրենց գիտելիքները խորացնելու նպատակով: Ուսանողները մուտք կունենան հարուստ արտադպրոցական ծրագրի նկատմամբ, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպական միությանն առնչվող հիմնահարցերի վերաբերյալ բարձր մակարդակի գիտաժողովներին: Ավարտելուն պես, ուսանողները կստանան Եվրոպական ուսումնասիրությունների միջազգային բակալավրի դիպլոմ:

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը ձևավորվել է ԵՄ-ի ու նրա գործընկեր երկրների կողմից Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում երիտասարդների համար կրթական հնարավորությունների ու միջտարածաշրջանային փոխանակումների ամրապնդմանն ուղղված ջանքերի շրջանակում:

Հետաքրքրված ուսանողներն իրենց հայտերը պետք է ներկայացնեն մինչև 2020թ-ի մարտի 14-ը, ժամը՝ 12-00-ն (ՀԿԺ +4:00 ժամային գոտիով՝ կեսօրին)՝ www.eapeuropeanschool.eu կայքէջի միջոցով: Ընտրության գործընթացը կներառի գրավոր տեստեր և հարցազրույցներ՝ նախընտրական փուլն անցած թեկնածուների հետ: 2020-2021 ուսումնական տարվա կրթաթոշակառուների ցանկը կհրապարակվի 2020թ-ի մայիսի երկրորդ կեսին:

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել + 995 32 225 70 06 հեռախոսահամարով (ֆիքսված):